Խաղաղության վերջին շանսը. ի՞նչ է պնդում Ռուսաստանը

Խաղաղության վերջին շանսը. ի՞նչ է պնդում Ռուսաստանը

Արդեն հայտնել ենք, որ այսօր Ստամբուլում նախատեսված է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպում՝ հակամարտության կարգավորման նպատակով։ 

Բանակցությունները, որոնք սկզբնապես նախատեսված էին երեկ, հետաձգվեցին մինչև այսօր։

Ռուսական պատվիրակությունը դեմ է ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությանը Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններին, հայտնում է «Ինտերֆաքս»-ի աղբյուրը։

Աղբյուրը նաև պարզաբանել է, որ Թուրքիայի ներկայացուցիչը բանակցային սենյակը կլքի բացման ողջույնից հետո։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Ստամբուլում Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների առաջին կադրերը։