Ուկրաինական օդանավի կործանման մեղավորը բանտում է․ Իրանի ԱԳՆ

Ուկրաինական օդանավի կործանման մեղավորը բանտում է․ Իրանի ԱԳՆ

Այն անձը, ում գործողությունների հետեւանքով Իրանի Զինված ուժերը հունվարի ութին սխալմամբ խոցել են ուկրաինական քաղաքացիական, ուղեւորատար օդանավը, գտնվում է բանտում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը։Այս մասին հայտնում է «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը։

«Այն անձը, ում սխալմունքի հետեւանքով Իրանում խոցվել էր ուկրաինական օդանավն, արդեն բանտում է»,- ասված է նախարար Զարիֆի հայտարարության մեջ։