Կորոնավիրուսի համաճարակը դարձել է գերշահույթի աղբյուր՝ համակարգչային խաղեր արտադրողի համար

Կորոնավիրուսի համաճարակը դարձել է գերշահույթի աղբյուր՝ համակարգչային խաղեր արտադրողի համար

Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել Plague Inc համակարգչային խաղի հանդեպ։ Այս մասին հայտնում է Naked-Science-ը, նշելով, որ App Magic-ի տվյալների համաձայն, միայն հունվարի 19-ին խաղի iOS տարբերակի հասույթը 16 հազար դոլարից հասել է մինչեւ 60 հազար դոլարի՝ գրանցելով 275 տոկոսի աճ։

Խաղի արտադրող Ndemic Creations ընկերությունը հայտարարություն է տարածել այս առնչությամբ, նշելով, որ իրենց բազմաթիվ հարցեր են ուղղվում կորոնավիրուսի հետ կապված, միայն այն պատճառով, որ խաղը կրկին համաճարակի մասին է։ Մասնավորապես խաղացողները պետք է գտնեն ելքեր, որպեսզի վերահսկեն մահացու համաճարակի զարգացումն ու տարածումը։ Խաղն արտադրվել է 2012 թվականին եւ միանգամից մեծ ճանաչում գտել։