ԱՄՆ-ն կո՞ղմ է, որ Օդեսան մտնի Ռուսաստանի կազմ

Ուկրաինայում անհանգստացած են, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ շփումների զարգացման եւ Ուկրաինական հակամարտության կարգավորման քննարկումների համատեքստում կարող են կողմ լինել, որ Ուկրաինայի այլ հատվածներ եւս մտնեն Ռուսաստանի կազմ, այդ թվում նաեւ՝ Օդեսայի նավահանգիստը։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու օգնականները պարբերականին փոխանցել են, որ Թրամփի վարչակազմը հստակ կերպով հասկացրել է, որ Ռուսաստանը կպահպանի Ղրիմի հանդեպ վերահսկողությունը, ինչպես նաեւ կպահպանի վերահսկողությունը այլ ուկրաինական տարածքների հանդեպ, որոնք ներկայումս գտնվում են իր հսկողության ներքո։
Կարծիքներ