Եկել է պայուսակը քարով լցնելու ժամանակը կամ «Ճիտին պարտքը»

Եկել է պայուսակը քարով լցնելու ժամանակը կամ «Ճիտին պարտքը»

Նիկոլ Փաշինյանը չգիտի՞, որ Ադրբեջանի հետ  խաղաղության պայմանագիրը ճիտին պարտքի պես մի բան է։ Վերջում կախվելու է իր  վզից ու խորը անդունդը տանի։ Իր հետ էլ՝ երկիրը։ Իհարկե, գիտի, բայց ինչու՞ է այդ մեծ, կաշվե  պայուսակն անբաժան ընկերոջ պես իր հետ ման տալիս․․․ Չգիտի՞ որ պարտքերը շատացել, պահանջները մեծացել են ու մեծափոր պայուսակը, որ մի ժամանակ կերակրում էր իրեն ու իր խմբակը, այսօր սմքել, ցամաքել է։ Պայուսակում այսօր Ադրբեջանի ու Արևմուտքի կողմից դրվել են մեծ-մեծ քարեր, որ այն տռուզ, փքուն  երևա, որ այդ տռուզությունից ՔՊ պաշտոնյաների աչքները փայլեն ու մտածեն, որ մեծ պայուսակում իրենց համար լիքը բաներ կան։ Բայց նա գիտի, որ այդ կաշվե ու մեծ պայուսակում այսօր կոշտ քարեր են՝ պարտադրանքի, սպառնալիքի տեսքով։ Ու Փաշինյանի խոսքը «Երևանյան երկխոսություն» համաժողովի բացման ժամանակ համահունչ է պայուսակի պարունակության սեփական իմացության։ Լսենք Ադրբեջանին ուղղված  նրա ուժաթափ խնդրանքը․ 

«Առաջարկում ենք այս պահին վերցնել այն, ինչ համաձայնեցված է, ստորագրել, ունենալ հիմնարար փաստաթուղթ, ապա շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ»։

Այսինքն ո՞նց։ Գայլը մտել է փարախը, փարախի տերն  ասում է՝ մի 10 ոչխար կեր,  երեքը՝ հետո՞։ Սա նույնանման բա՞ն չի։ Սա միակողմանի ո՞րս չէ,՝ պայմանավորված տիրոջ հետ։  Ադրբեջանն էլ ասում է՝ չէ, մտել եմ փարախ, դուրս չեմ գա, մինչև բոլոր հարցերս չլուծեմ ու հայտարարում է․  «Երկու երկրների միջև խնդրահարույց հարցերը մի շարք ուղղություններով պետք է հստակեցվեն»։

Մի ժամանակ վզից կախած պայուսակը այլ իմաստ ուներ։ Եկել է պայուսակը քարով լցնելու ժամանակը կամ «Ճիտին պարտքը» ։