Ո՞րն էր ձեռք բերածդ զենքը․․․

Ո՞րն էր ձեռք բերածդ զենքը․․․

44-օրյա պատերազմից առաջ, 2020 թվականի հունվարին Կապանում հրավիրած մամլո ասուլիսում  գլուխ էր գովում․ «Հայաստանի կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը»։ Մեկը չկար, որ երեսին շրմփացներ՝ ո՞նց ես համարձակվում պատերազմ հաղթած ժողովրդի զենքը, Բանակը զրոյացնես։ Մեծ մասը մտածում էր՝ եկել է մի հզոր, հաղթական զորավար, ով այնպիսի զենքեր, ռազմական տեխնիկա է ձեռք բերել, որ փակել է 80-ականների զենքի ամոթալի էջը։ Ոչ մեկը չէր մտածում, որ այդ «հաղթական զորավարը., երբ դեռ շարքային քաղաքացի էր, լրագրող, էլի քննադատում էր մեր Բանակը, զենքը, որի համար Վազգեն Սարգսյանից «հուժկու պատասխան էր ստացել»։

Դա  նույն մարդն էր՝ Բանակի հանդեպ մաղձով տրամադրված ու ժողովրդի արյուն- քրտինքով ձեռք բերած զենքը ծաղրողը։ Նա չի փոխվել իր բջջաբանական կազմությամբ և չի փոխվելու։  Մարդիկ մտածում էին, որ եթե այդ «ամոթալի զենքով» կարողացել են թշնամու մռութը ջարդել, ապա 80-ականների «ամոթալի էջ փակող» Նիկոլի ձեռք բերած զենքով «Ադրբեջանին կուլ կտան»։ Հետո, երբ պատերազմ եղավ ու  կանգնեցինք ոչնչացման փաստի առաջ, երբ առգրավվեց մեր ողջ ռազմական տեխնիկան, այդ նույն մարդը, որ 80-ականների զենքն էր քննադատում, ասել է թե մեր հաղթանակներն  էր ծաղրում, չասաց, չբացատրեց, թե ո՞րն էր իր ձեռք բերած զենքը, որով փակել էր 80-ականների զենքի ամոթալի էջը։ Ո՞րն էր այդ զենքը, որով խայտառակ պարտություն կրեց, ո՞րն էր այդ զենքը, որ չկրակեց։ Եվ դեռ հարց է՝ ինչու՞ չկրակեց։ Հիմա էլ խորհրդավոր քողի տակ նույն բանն է ակնարկում՝ Ֆրանսիայից զենք, չգիտեմ էլ որտեղից զենք․․․ 

Եթե աշխարհի բոլոր զենքերն էլ տան, հայրենիքը պաշտպանելու հրաման տվո՛ ղ է պետք։ Նախորդ անգամ բերածդ զենքից բան չհասկացանք, փրթվելուց բացի։ Այս անգամ էլի նախորդ անգամվա երգն է թևածում։ Զենքը քո առաջ էր, հիմա էլ քո առաջ է, վերցնող, պաշտպանվող է պետք․․․ Եթե վերցնելու ու վերջում նվիրելու ես թշնամուն, ու՞ մ է պետք այդ զենքը։