Թուրքական օրակարգում ռուսական Су-35 կործանիչներն են 

Թուրքական օրակարգում ռուսական Су-35 կործանիչներն են 

Թուրքական մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն, այդ երկրի Ռազմական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը ուղիղ եթերի ժամանակ կարեւոր հայտարարություններ է արել` կապված թուրքական ռազմական արդյունաբերության զարգացման հեռանկարների հետ։

Նա մասնավորապես ասել է, որ Անկարան ունի այլընտրանքներ ամերիկյան F-16 կործանիչների համար  եւ հավելել, որ Անկարան պետք է իր սեփական կործանիչների՝ HÜRJET –ի, MMU-ի եւ KIZILELMA-ի հետ կապված նախագծերը առաջ մղի՝ դրանք հագեցնելով լավագույն հնարավորություններով։ Նա նաեւ ասել է, որ քննարկվում է նաեւ ռուսական Су-35 կործանիչներ ձեռք բերելու հարցը։