Մոտ կես միլիոն փախստական Իդլիբից մոտենում է թուրքական սաhմանին․ Էրդողան

Մոտ կես միլիոն փախստական Իդլիբից մոտենում է թուրքական սաhմանին․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ավելի քան 400 հազար փախստական սիրիական Իդլիբից մոտենում է թուրքական սահմանին։ Ըստ Թուրքիայի նախագահի, նրանց համար կառուցվելու է տասը հազարանոց ավան։ Թուրքական իշխանությունները հայտարարել են մոբիլիզացիա՝ Կարմիր Մահիկի ընկերության հետ համատեղ։

Նշենք, որ ավելի վաղ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի խոսնակ Էրի Կանեկոն հայտարարել էր, որ միջազգային կազմակերպությունը մտահոված է Իդլիբում խաղաղ բնակչության անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներով։