Մոսկվայում Նավալնիին ձերբակալել են

Մոսկվայում Նավալնիին ձերբակալել են

Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին հայրենիք վերադառնալուց ամիջապես հետո ձերբակալվել է: Հիշեցնենք, որ նա բուժում էր ստանում Գերմանիայում հայրենիքում թունավորվելուց հետո:

Ինչպես հաղորդում է Քրեակատարողական դաշնային ծառայությունը, Շերեմետևո օդանավակայանում նրան ձերբակալել են:

Ծառայությունից հայտնում են, որ 2020 թվականի դեկտեմբերի 29-ից Նավալնին հետախուզման մեջ է գտնվել պատժի պայմանական փորձաշրջանը պարբերաբար խախտելու համար: Նավալնիի հետագա ճակատագիրը կորոշի դատարանը: Մինչ դատարանի որոշումը նա կմնա կալանքի տակ: