Մադրիդի «Ռալը» 2017 թվականից հետո առաջին անգամ արտագնա խաղում հաղթել է «Բարսելոնային»

Մադրիդի «Ռալը» 2017 թվականից հետո առաջին անգամ արտագնա խաղում հաղթել է «Բարսելոնային»

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Բարսելոնային»՝ 3։1 հաշվով՝ Իսպանիայի առաջնության յոթերորդ տուրի շրջանակներում՝ արտագնա խաղում։ Հանդիպումը տեղի է ունեցել առանց հանդիսատեսի՝ «Կամպ Նոու» մարզադաշտում։ Գոլի հեղինակ են դարձել՝ Ֆեդերիկո Վալվերդեն, Սերխիո Ռամոսը եւ Լուկա Մոդրիչը։

Պարտված թիմից գոլի հեղինակ դարձել է Անսու Ֆաթին։ Այս գոլով՝ Ֆաթին դարձավ Էլ-Կլասիկոյում գլոխ խփած ամերից երիտասարդ մարզիկը։ Նա ընդամենը 17 տարեկան եւ 359 օրական է։ Նրանից առաջ ամենրից երիտասարդ մարզիկը, ով գոլ է հեղինակել Էլ-Կլասիկոյում, եղել է Ռաուլը՝ 18 տարեկան 95 օրական։ Վերջին անգամ «Բարսելոնան» իր հարկի տակ «Ռեալից» պարտություն կրել էր 2017 թվականի օգոստոսի 13-ին։