Հայկ Մարությանին նվիրեցին Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գիրքը (Տեսանյութ)

Հայկ Մարությանին նվիրեցին Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գիրքը (Տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Հայկ  Մարությանը Երևանի 2801-ամյակի առիթով նվերներ է ստանում:  Կարմիր բլուր այցի ժամանակ նրան նույնպես նվեր հանձնեցին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքը:

«Որոշեցիքն ձեզ գիրք նվիրել: Սա կլինի նաև  գրքի լավագույն գովազդը, որովհետև դուք որպես հայտնի և սիրված դերասան, բազում գովազդներում եք նկարահանվել: Այս պահին նկարահանվեցիք այս գովազդում, ինչի համար շնորհակալ ենք ձեզ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մանթաշյանը՝  նվիրելով գիրքը:

Հայկ Մարությանը նույնպես շնորահակալություն հայտնեց: