Պապիկյանը՝ բանակի մասին

Պապիկյանը՝ բանակի մասին

Չնայած ադրբեջանական կողմի պարբերաբար տարածած հաղորդագրություններին հրադադարի խախտումների մասին՝ 2024 թվականի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը ընդհանուր առմամբ մնացել է հարաբերական կայուն։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքով՝ այս տարում Հայաստանի զինված ուժերում մեկնարկել են լայնածավալ և արմատական բարեփոխումներ։ Մշակվել և հաստատվել է բանակի վերափոխման հայեցակարգը, որը հիմք է դարձել հետագա գործողությունների ծրագրի համար։

Պաշտպանության ոլորտում շարունակվել է նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման գործընթացը։ Այս նպատակով կնքվել են պայմանագրեր տարբեր տեղական և միջազգային ընկերությունների հետ, շարունակվել են ինժեներական ամրաշինական աշխատանքները, իսկ մշտական տեղակայման վայրերում իրականացվել են շինարարական ու վերանորոգման աշխատանքներ։