Ազնավուրի հրապարակում մեկնարկում է «Երևանը կարդում է» գրքի տոնը

Այսօր՝ ժամը 12:00-ից 18:00-ն, Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա «Երևանը կարդում է» խորագրով գրքի տոնը:
Հայաստանյան տասնյակ հրատարակչություններ տեղադրված տաղավարներում ներկայացնելու են նոր հրատարակությունները՝ մինչև 30 տոկոս զեղչված գներով:
Միջոցառման տարածքում կգործի պոեզիայի անկյուն, որտեղ ժամանակակից ու մեծանուն հեղինակների գործեր կկարդան հայտնի դերասաններ ու արտիստներ:
Փոքրիկների համար կգործի խամաճիկների շարժական թատրոն, ընթերցանության անկյուն, վարպետաց դասեր, կինոթատրոն եւ ինտերակտիվ խաղեր:
Միջոցառման ընթացքում կգործի նաեւ «Գրադարան բաց երկնքի տակ» հարթակը:
Ծրագրի ընթացքում համերգային կատարումներով հանդես կգան «Կաթիլ», «Նեմրա» և «Թմբաթա» խմբերը:
Կարծիքներ