Ռուսաստանը պատրաստ է նորագույն սպառազինություններ փոխանցել Իրանին

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Ահմադ Բախշայիշ Արդասթանին հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Իրանին դիտարկել որպես հրթիռային տերություն եւ փոխանցել Թեհրանին Ս-400 զենիթահրթիռային համակարգեր, ինչպես նաեւ ՍՈՒ-35 կործանիչ ինքնաթիռներ։
Արդասթանին նշել է, որ ռուսական կողմը բազմաթիվ անգամներ է գործակցել Իրանի եւ վերջինիս դաշնակից ուժերի հետ Սիրիական պատերազմում։ Այդ իսկ պատճառով էլ բացառված չէ, որ Մոսկվան Թեհրանին մատակարարի նորագույն սպառազինություններ։ Իրանցի պատգամավորը նշել է, որ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ դաշինքը ռազմավարական է եւ ոչ թե տակտիկական։
Կարծիքներ