Մոմավառություն Կասկադում՝ ի հիշատակ Կարեն Վարդանյանի

Մոմավառություն Կասկադում՝ ի հիշատակ Կարեն Վարդանյանի

Հուլիսի 11-ին, ժամը՝ 19-30-ին, Կասկադ համալիրի վերևի մասում, 50-ամյակի հուշարձանից ներքև, որտեղից քաղաքի համայնապատկերն է երևում, տեղի կունենա Կարեն Վարդանյանին նվիրված հիշատակի մոմավառություն՝ ԱՏՁՄ աշխատակազմի կողմից։ Այս մասին հաղորդում է ԱՏՁՄ-ն, որի ղեկավարն էր Կարեն Վարդանյանը։

Միջոցառումը զանգվածային  չի լինելու, լինելու են միայն ԱՏՁՄ վարչության անդամները, Կարենի ընտանիքի անդամները և  ընկերները:        

Առցանց հեռարձակում ևս չի լինելու։Միջոցառման ընթացքում պահվելու են իրավիճակով պայմանավորված կանոնները։ Նշենք, որ Կասկադի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ Կարեն Վարդանյանը շատ էր սիրում Երևանի այդ հատվածը։