Այդքան շատ ազատ տարածություններ նույնիսկ Լիխտենշտեյնը չէր թողնում․ Վերները՝ Հայաստանի հավաքականի դեմ խաղի մասին

Այդքան շատ ազատ տարածություններ նույնիսկ Լիխտենշտեյնը չէր թողնում․ Վերները՝ Հայաստանի հավաքականի դեմ խաղի մասին

Իրոք շատ լավ էինք տեղաշարժվում խաղադաշտում ու ուժեղ պրեսինգ էինք կարողանում կիրառել։ Ավելին՝ Հայաստանի հավաքականն ավելի շատ ազատ տարածություններ թողեց, քան Լիխտենշտեյնի ընտրանին։ Այս մասին ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականի նկատմամբ տարած 6-0 հաշվով հաղթանակից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Գերմանիայի հավաքականի ու Լոնդոնի «Չելսիի» հանրահայտ հարձակվող Տիմո Վերները։

«Լավ տեղաշարժվելուց բացի, ինչպես տեսանք, մենք կարողացանք մեր առավելությունը նաև հաշվով ամրագրել։ Հիանալի մի քանի գրոհ անցկացրինք, ինչը արդյունք տվեց։ Շտուտգա՞րտը։ Ինձ համար միշտ էլ հաճելի է վերադառնալ Շտուտգարտ ու գոլ խփել այստեղ, այն իմ հարազատ քաղաքն է»,- հավելել է Վերները։

Նշենք, որ Գերմանիային պարտվելուց հետո Հայաստանի հավաքականը զիջեց առաջատարի դիրքերը ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի J խմբի մրցաշարային աղյուսակում և այժմ վաստակած 10 միավորով խմբում երկրորդն է։