Տիկին Ռիտա Սարգսյանի վերաբերյալ․ անկեղծ եմ ասում, երանի ինքը լիներ

Տիկին Ռիտա Սարգսյանի վերաբերյալ․ անկեղծ եմ ասում, երանի ինքը լիներ

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տիկին Ռիտա Սարգսյանի վերաբերյալ: 

Համացանցում տարածվում է մի լուսանկար` Գլենդելի սրճարաններից մեկում նստած են 4 կին, իսկ նրանցից մեկին «նմանեցնում» են տիկին Ռիտային: Անկեղծ եմ ասում, երանի ինքը լիներ, բայց, ցավոք, իրականությունը այլ է...

Տարածվող լուսանկարում պատկերված կնոջը գտել եմ: Նա Գլենդելում բնակվող Թալար Գուեդիկյանի մայրն է: Թալարին խնդրել եմ, որպեսզի հարկ եղած դեպքում անդրադառնա այս թեմային, իսկ վերջինս համաձայնվել է: 

Ինչ վերաբերվում է նկարը տարածողին և նրան հովանավորող շրջանակներին: Դուք ամեն չափ ու սահման անցել եք, դուք հատում եք այնպիսի կարմիր գծեր, որ ներում չի լինելու: Դուք չարաշահում եք մարդկանց համբերությունն ու բարությունը: Շատ զգույշ և ուշադիր եղեք, որովհետև բոլորիդ շատ-շատ մոտ ապագայում, շատ-շատ մոտ տարածությունից «կողջունենք»: Ամեն ինչ չէ, որ կարելի է ներել ու աչք փակել: 

Ես հավատացնում եմ ձեզ, որ տիկին Ռիտայի ընտանիքի և ընտանիքին շատ մոտ կանգնած մարդիկ ամեն ինչ կտային, որ նա ողջ լիներ: Երանի ձեր զառանցանքները ճիշտ լինեին...
Կից տեղադրում եմ տարածվող լուսանկարը և իրականում այդ նկարի մեջ գտնվող կնոջ` Թալարի մայրիկի լուսանկարը»: