Սեպտեմբերի 21-ը Հայաստանի ինքնորոշման տոնն է

Սեպտեմբերի 21-ը Հայաստանի ինքնորոշման տոնն է

Սեպտեմբերի 21-ը պետական մակարդակով նշվում է որպես Հայաստանի անկախության օր, իսկ այս տարի, անկախության երեսունամյակն է։ Մինչդեռ, Հայաստանն, իրավամբ, անկախություն է ձեռք բերել, սկսած Հայկ Նահապետից։ Դարեր շարունակ ունեցել է անկախ պետականություն, Տիգրան Մեծ, Արշակունիներ, Բագրատունիներ և այլն։Պատմական որոշ շրջաններում կորցրել է պետականությունը, այնուհետև վերականգնել, ուստի արձանագրել, որ այս տարի սեպտեմբերի 21-ն անկախության երեսունամյակն է,  իրավաչափ չէ։

Իրավամբ սեպտեմբերի 21-ը Հայաստանի ինքնորոշման տոնն է, քանի որ 1991 թվականին Հայաստանի քաղաքացին հանրաքվեի ուժով ինքնորոշվեց։

Շնորհավոր տոնդ, Հայաստան։ Հաջորդ սեպտեմբերի 21-ը տոնելիս տոնենք` հարկադրաբար Հայ ազգից  խլված արժանապատվությունը ետ վերադարձրած։

Փաստաբան Լեւոն Բաղդասարյան