Ամեն օր վճարում եք 11 հազար դոլար, որ մարդը գնա նկարվի

Ամեն օր վճարում եք 11 հազար դոլար, որ մարդը գնա նկարվի

2025 թվականի պետական բյուջեով նախագահի աշխատակազմին հատկացվել է 1 մլրդ 658 մլն դրամ, իսկ վարչապետի աշխատակազմին 24մլրդ 365 մլն դրամ։ Սա նշանակում է, որ դուք՝ սիրելի քաղաքացիներ, ունեք ամենաթանկ վարձատրվող մշակույթի գործիչը՝ դաշնակահար, որը մեկ-մեկ շնորհավորական բացիկենր է գրում և նրա համար ամեն օր ՀՀ քաղաքացիները վճարում են 11 հազար դոլար: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Վճարում եք, որ մարդը գնա նկարվի հուղարկավորություններին, և շնորհավորական բացիկներ գրի, իսկ ահա վարչապետի աշխատակազմի համար դուք ամեն օր վճարում եք 166 հազար դոլար»,- ասել է նա: