Էդ Պողոս-Պետրոսին Սե՞րժն է նշանակել, թե՞ Նիկոլը
Մի նրբերանգ կա՝ 2018-ին Նիկոլ Փաշինյանը Սերժի դեմ պայքարում օգտագործել է ժողովրդի ատելությունը։ Ժողովրդին առաջ է մղել ատելությունը։ Հիմա մի տեսակ ամլացել, հանգստացել է ժողովուրդը։ Տեսել, որ իր վիճակը նույնն է մնացել։ Դա շատ վտանգավոր է գոյություն ունեցող իշխանության համար։ Շատերը սկսել են երանի տալ հնին։ Ի՞նչ է պետք։ Օգտագործել նույն մեթոդը։ Էլի թեժացնել նախկին ատելությունը, մարդկանց հասցնել 2018 թվականի ատելության մակարդակի։ Ատելությունն է իր զանգվածին առաջ մղում։ Դա է իշխանությունը պահպանելու միակ ձևը։
Կարանտինի պայմաններում, երբ շատերը տներում քաղցած ու անճար վիճակում են, նրանց սնունդ է պետք։ Այսօրվա իր լայվը հենց այդ սնունդն է՝ նորից նախկինները, նորից ոչնչացնում է ռոբասերժական մնացորդներին, նորից հայ-հույ, կեցցեներ, ռեզերվային «օնլայն ուժեր»․․․
Միայն մի փոքրիկ բան ասեմ։ Էդ Պողոս- Պետրոսին ի՞նքն է նշանակել, թե Սերժը։ Թող այս հարցին պատասխանի։ Եթե ինքն է նշանակել, թող ինքն էլ ժողովրդին պատասխան տա, հասկանանք, թե ինչ համար է նշանակել։ Սխալվելը մի անգամ կլինի, երկու, երեք, չորս․․․ Մենք հո իր սխալների փորձարկման գերի՞ն չենք․․․ Եթե Սերժն է նշանակել, համապատասխան եզրահանգման գանք։ Իսկ եթե մտածում է, որ կարանտինի, համաճարակի այս պայմաններում ժողովրդի երկու մասին իրար դեմ հանի, 2018-ի ատելության կրակով մի անգամ էլ ժողովրդին «մաղի միջով» անցկացնի, լինելու բան չի․․․ Պողոս- Պետրոսի թեման շատ շուտ հանգելու է, որովհետև տեսարաններից հետո, որպեսզի իրական թվա՝ «արյուն է պետք»։ Արյուն նկատի ունեմ կոնկրետ գործողություն, արդյունք, երկու տարի տեսարանների մեջ ենք՝ առանց արդյունք։ Աշխատանքից ազատելը արդյունք չի, պատուհանով հանում, դռնով ընդունում է։
Կարծիքներ