«Հրապարակ». ԱԱԾ տնօրենի ԺՊ-ին հանձնարարվել է Վանեցյանի դեմ նյութեր հավաքե՞լ

«Հրապարակ».  ԱԱԾ տնօրենի ԺՊ-ին հանձնարարվել է Վանեցյանի դեմ նյութեր հավաքե՞լ

Իշխանությունը ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի թեկնածուների փնտրտուքի մեջ է։ Չնայած հոկտեմբերի 22-ին սկսվող ԱԺ նիստին օրենքը կփոխվի, եւ Փաշինյանը կարող է դրսից նշանակումներ անել, սակայն հարմար թեկնածու դեռեւս չեն կարողանում գտնել։ Խմբակցության փակ նիստի ընթացքում հպանցիկ ակնարկ է եղել, որ, ըստ ամենայնի, ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը կնշանակվի, իսկ ԱԱԾ ԺՊ-ի մասին ասել է․ «Կփորձենք․ եթե իրեն արդարացրեց, կմնա, չարդարացրեց, նոր կմտածենք փոխարինելու մասին»։ Ի դեպ, տեղեկություն կա, որ ԱԱԾ տնօրենի ԺՊ Էդուարդ Մարտիրոսյանին հանձնարարվել է նախկին տնօրենի դեմ նյութեր հավաքել։