Մի շարք դատապարտյալների ազատ են արձակել, որ մեկնեն առաջնագիծ

Մի շարք դատապարտյալների ազատ են արձակել, որ մեկնեն առաջնագիծ

Այսօր տեղեկացանք, որ մոտ 3 տասնյակ դատապարտյալների պայմանականորեն ազատ են արձակել, որպեսզի մեկնեն առաձանագիծ` զինվորագրվելով հայրենիքի պաշտպանությանը: Նշենք, որ տևական ժամանակ է` մի շարք կալանավորներ դիմում էին գրել ՔԿՀ ղեկավարությանը` խնդրելով իրենց ազատ արձակել և ուղարկել առաջնագիծ:

Ընդ որում, մեր տեղեկությամբ` ազատ արձակվողները «Վարդաշեն» ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող դատապարտյալներից են: Դատախազությունից մեր տեղեկությունը հաստատեցին, սակայն այլ թվային տվյալներով: «Երեկվա դրությամբ 12 դատապարտյալ,  որ խափանման միջոցը փոխվել է' ռազմաճակատ գնալու նկատառումով:  Չորս հոգի դատապրտյալ էլ վաղաժամկետ պայմանականով են ազատվել' կրկին այդ նկատառումով: Խիստ անհատական մոտեցում է ցուցաբերվում' խնդրի նրբությունը հաշվի առնելով»,-ասացին մեզ դատախազության լրատվական ծառայությունից: