Հովհաննես Քոչարյանին ազատել են պաշտոնից

Հովհաննես Քոչարյանին ազատել են պաշտոնից

Հովհաննես Քոչարյանին ազատել են պաշտոնից։ Այս մասին տեղեկությունը փորձեցինք ճշտել ոստիկանության լրատվական բաժնից։ Բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը ասաց, որ ոստիկանապետի տեղակալին վարչապետի միջնորդությամբ նշանակում կամ ազատում է նախագահը, և կառավարությունից պետք է ճշտել, իսկ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը ասաց, որ այս պահի դրությամբ հրամանագիր չկա՝ «այս պահի դրությամբ» արտահայտությունը ևս մեկ անգամ շեշտելով․

Հովհաննես Քոչարյանի հեռացումը հատկապես հետաքրքրական է երեկ նրա կողմից արված հայտարարության ֆոնին։ Նա ասել էր, որ կողմ չէ ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելուն:
«Ոստիկանության կարծիքը չի համընկնում նախագծի հեղինակների կարծիքի հետ: Մենք մեր կարծիքն ունենք Ոստիկանության կազմակերպման և գործունեության կարգի վերաբերյալ ու ռազմավարության ծրագրի հրապարակումից հետո բոլորը կկարողանան ծանոթանալ դրան: Դրանում մանրամասն հիմնավորել ենք` ինչպես ենք տեսնում Ոստիկանության կառուցվածքը, ինչպես ենք պատկերացնում նրա նկատմամբ քաղաքական վերահսկողության մեխանիզմները»,- ասել էր Քոչարյանը։