Ինչո՞ւ չեք կալանավորում Նիկոլ Փաշինյանին՝ որպես պետական դավաճանի․ Պավել Մանուկյանը՝ դատավորին

Ինչո՞ւ չեք կալանավորում Նիկոլ Փաշինյանին՝ որպես պետական դավաճանի․ Պավել Մանուկյանը՝ դատավորին

«Արդարությունը փլվում է, փլվում է ամբողջությամբ, մենք տարիներ առաջ ասում էինք, որ արդարության տանիքը ոչ թե ծակ է, այլ փլուզված է»։ Այս մասին այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, պաշտպանական ճառերի փուլում ասաց «Սասնա ծռերի» գործով անցնող Պավել Մանուկյանը։

Նա, դիմելով Մեսրոպ Մակյանին, հարցադրում կատարեց՝ ինչո՞ւ չի կալանավորում Նիկոլ Փաշինյանին․

 «Ես վաղուց եմ ասել Ձեզ, ինչի՞ համար սանկցիա չեք ներկայացնում Նիկոլ Փաշինյանի կալանավորման համար՝ որպես պետական դավաճանի, որպես պետական հանցագործի։ Ինչի՞ համար սանկցիա չեք ներկայացնում այս աղետը կանխելու համար։ Մենք կանգնել ենք հայրենազրկության առաջ՝ հազարներով գաղթականներ, զոհեր, վիրավորների մասին չենք խոսում, որոնք հիվանդանոցներում  են՝ պետական հոգածություն չունենալով։ Մինչդեռ երկիրը կանգնած է ալան-թալանի առաջ եւ ինքնապարգեւատրվում են, ես ի՞նչ պաշտպանական ճառով հանդես գամ, որ կարողանամ սրա դեմը կանխել, ես պատրաստ չեմ այդպիսի ճառի, արտահայտվելու ունակություն չունեմ, առայժմ այս մասով ես հանդես չեմ գա, որովհետեւ այն, ինչը ես տեսել եմ, այս թատրոնը խաղալիք է դարձել ինձ համար։ Եթե դուք նույնիսկ ինձ մահապատիժ որոշեք, միևնույն է, իմ մոտ ոչինչ չի փոխվի։ Եթե ուզում եք արդարությունը վերականգնել, ճիշտ կլինի րոպե առաջ այդ հանցագործների համար կալանավորման որոշում կայացնել»։

Նա նշեց, որ ավելի ուշ պաշտպանական ճառով հանդես կգա։