Հայ-թուրքական արձանագրություններ 2. Հայկ Ֆարմանյան

Հայ-թուրքական արձանագրություններ 2. Հայկ Ֆարմանյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայ-թուրքական արձանագրություններ 2

Ովքե՞ր են այսօր անհամբեր ու սրտատրոփ սպասում, այսպես կոչված, սահմանների ու ճանապարհների ապաշրջափակմանը: Ովքե՞ր են այսօր առանց ջանք ու եռանդ խնայելու աջակցում ու խրախուսում իշխանական վարչախմբին այդ հարցում: Միայն թե ոչ ոք չկարծի, թե շատ ու շատ արժանապատիվ հայեր դեմ են դրան:

Հարցը նրանում է, որ ամեն մի քայլ, որոշում՝ ՈՒՆԻ ԻՐ ԳԻՆԸ: Իշխանական վարչախումբը, առանց որևէ ծրագիր ներկայացնելու, անպատրաստ, հախուռն նետվում է թուրքերի հետ, այսպես կոչված, «հարաբերությունները» լավացնելու պրոցեսի հորձանուտը: Հիշու՞մ եք, թե ինչ կատարվեց 2009թ. տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո: Կարծես թե մի ինչ որ կախարդական փայտիկի շարժումով, որոշ ՓՈՂԱՏԵՐԵՐ շտապեցին հողատարածքներ ձեռք բերել հայ թուրքական սահմանին և, հատկապես սահմանային անցումներին հարող տարածքներում, հետագայում դրանց հաշվին ՝ էլ ավելի հարստանալու նպատակով: Սակայն նրանք խորը հիասթափություն ապրեցին այդ արձանագրությունների չեղարկումից հետո:

Եվ ահա, այս իշխանության օրոք այդ մարդկանց համար նոր հույս է արթնանում` իրենց, այսպես կոչված, ներդրումները վերակենդանացնելու իմաստով: Այդ պատճառով էլ այդպիսինները «սիրով» պաշտպանում ու ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ վարչախմբին: Առավել քան կարելի է վստահ լինել, որ իրենց ներդրումները «սաղացնելուց» հետո նրանցից շատերը առաջինն են լքելու հայրենիքը: Իսկ իրենց ձեռք բերած հողերը, անկասկած, կվաճառեն թուրքերին»: