Իսկ Արագյուղ-Քարաշամբ քարուքանդ եղած ճանապարհը ե՞րբ եք ասֆալտապատելու (տեսանյութ) 

Իսկ Արագյուղ-Քարաշամբ քարուքանդ եղած ճանապարհը ե՞րբ եք ասֆալտապատելու (տեսանյութ) 

Տեսանյութում Արագյուղ-Քարաշամբ ճանապարհն է՝ տարիներով ասֆալտի երես չի տեսել։ Տեղի բնակիչների հույսը այս կառավարության ասֆալտապատման-ճանապարհաշինարարական ծրագրերն են, որ իրենց էլ մի օր հերթը կհասնի, սակայն մինչ օրս տեղի բնակիչները շարունակում են քարուքանդ եղած ճանապարհով երթևեկել։ Ճանապարհի ընդհանուր երկարությունը 3.3 կմ է։ 

Այս ճանապարհն ունի, իրականում, կարևոր, կարելի է ասել՝ նույնիսկ ռազմավարական նշանակություն, քանի որ Արագածոտնի ու Շիրակի մարզերը կապում է Կոտայքին ու Գեղարքունիքին։ Ավելի պարզ ասած՝ սա Մ3 և Մ4 միջպետական մայրուղիները կապող ամենակարճ ճանապարհն է, և եթե ասֆալտապատվի, բարեկարգվի, կդառնա Կոտայքից Արագածոտն, ըստ այդմ՝ նաև Գեղարքունիքից Շիրակ գնացող այլընտրանքային և արագ ճանապարհ ու կթեթևացնի հատկապես բեռնատարների «հոգսը», որոնք ստիպված են լինում Կոտայքի մարզով անցնելիս հաղթահարել «Չայնիի» ոլորանները։ 

Բայց ասֆալտը՝ որպես հեղափության խորհրդանիշ դարձրած և իրենց գործած մեղքերին թողություն համարող Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մինչ օրս այս ճանապարհին ուշադրություն չի դարձրել։ Տեղի բնակիչներից մեզ ասացին՝ իբրև գյուղապետն ինչ-որ մի ժամանակ ասել է, թե կառավարությունը մտադիր է ասֆալտապատել այս ճանապարհը, բայց միայն այդքանը։ Ճանապարհը մինչ օրս շարունակում է քարուքանդ վիճակում մնալ։ Հավանաբար փիառի տեսանկյունից այդքան էլ արդյունավետ տարբերակ չէ, դրա համար առանձնապես ուշադրության չեն արժանացնում այս ճանապարհին։ Տարածքային կառավարման նախարարությունից ասացին՝ գրավոր ուղարկենք հարցը։ 

Մանրամասն՝ տեսանյութում