Իշխանությունը որոշել է դաժան ուժ կիրառել՝ արտակարգ դրությունը թույլատրում է դա

Իշխանությունը որոշել է դաժան ուժ կիրառել՝ արտակարգ դրությունը թույլատրում է դա

Երեկ Գագիկ Ծառուկյանի արած անսպասելի հայտարարությունից հետո, որով նա անցավ ռուբիկոնը եւ ազդարարեց, որ սկսում է իշխանափոխության գործընթաց եւ ընդդիմադիր դաշտում սկսվում են բանակցություններ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հեռացնելու ուղղությամբ, իշխանական թիմում մեծ իրարանցում է սկսվել։

Նիկոլ Փաշինյանն արագ օնլայն խորհրդակցություն է անցկացրել եւ ուղղակի տեռոր արել թիմին, որ արձագանքեն Ծառուկյանին՝ չխնայելով նրան։ ՔՊ-ականներից մեկն ասաց, որ վարչապետը գործի է դրել շանտաժի ու թիմակիցների խղճի վրա ազդելու բոլոր հնարավոր միջոցները, տեքստերն անձամբ է հուշել, հատուկ շեշտել է՝ ամենավատ որակումները տվեք, մականունը անընդհատ օգտագործեք, սպառնացեք, որ նստելու է։ Այսօր տեղի ունեցած ՔՊ վարչության նիստում էլ շարունակել է այդ խոսակցությունը։ Ասել են, որ՝ արտակարգ դրությունը թույլ է տալիս հանրահավաքները դաժանաբար ցրել եւ ոստիկանությունը կիրառելու է ուժի մեթոդներ՝ եթե ընդդիմությունը համարձակվի փողոց դուրս գալ։ Իսկ կուլիսային պայքարից առանձնապես չեն անհանգստանում՝ միակ անհանգստությունը փողոցից է, որը կառավարելի է, քանի դեռ երկրում գործում է արտակարգ դրության ռեժիմը։ ՔՊ վերնախավն այժմ ատամներ է կրճտացնում եւ պահանջում են Ծառուկյանի, ԲՀԿ-ականների եւ նրանց հետ միացող պոտենցիալ ուժերի դեմ գործի դնել քրեական բոլոր լծակները՝ գործեր հարուցել, կալանավորել, ԱԱԾ կանչել եւ այլն։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանն ահավոր նյարդային վիճակում է եւ կարող է դիմել ծայրահեղ քայլերի, մանավանդ թիմում այնքան վախեցած են, որ չեն համարձակվում նրան անգամ կեսբերան առարկել։