Փոթորիկներն ու պտտահողմերը 16 մարդու կյանք են խլել Միացյալ Նահանգներում

Փոթորիկներն ու պտտահողմերը 16 մարդու կյանք են խլել Միացյալ Նահանգներում

Միացյալ Նահանգներում առնվազն 16 մարդ է զոհվել Միջին Արեւմուտքի ռեգիոնի նահանգներում եւ հարավում՝ փոթորիկների եւ պտտահողմերի /տորնադոների/ հետեւանքով։ Այս մասին հայտնում է NBC News-ը։ Հաղորդման համաձայն, Միսուրիում զոհերի թիվը կազմել է տասը մարդ, Արիզոնայում՝ երեք մարդ, Տեխասում՝ երեք մարդ։ Քսանինը մարդ էլ ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։

Տուժածները Արիզոնայի նահանգի ութ շրջանների բնակիրներ են։ Միսուրիում 316 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Պտտահողմերի եւ փոթորիկների վտանգի մասին նախազգուշական հայտարարություններ արվել են նաեւ այլ նահանգներում։