Պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորած անձին բաց են թողել
Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դատարանը ճանաչեց Հակոբի ձերբակալման ոչ իրավաչափ լինելը և ազատ արձակեց վերջինիս։
Շնորհակալ եմ դատավոր Արտուշ Գաբրիելյանին՝ օբյեկտիվ որոշման համար։
Հիշեցնեմ, որ Հակոբը հայհոյել էր իմ քայլը խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին։
Նշեմ նաև, որ պաշտպանյալս Արցախյան ազատամարտի մասնակիցներից է եղել՝ 17 տարեկան հասակում կամավորական հիմունքներով միացել է մեր նոր կազմավորվող բանակին և մասնակցել է մի շարք թեժ մարտերի»։
Հիշեցնենք, որ երեկ իր բնակարանից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել և ձերբակալվել Հակոբ Հովհաննիսյանը։
Հակոբը կասկածվում է փետրվարի 26-ին իմքայլական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հայհոյելու մեջ։
Կարծիքներ