«Հայրենիք» զորախմբի տղաները միանում են Հայրենիքի փրկության շարժմանը՝ Արթուր Վանեցյանի քաղաքական առաջնորդությամբ

«Հայրենիք» զորախմբի տղաները միանում են Հայրենիքի փրկության շարժմանը՝ Արթուր Վանեցյանի քաղաքական առաջնորդությամբ

Արցախյան երկրորդ պատերազմի օրերին սահման մեկնած «Հայրենիք» զորախմբի անդամները համացանցում ֆլեշմոբ են սկսել՝ իրենց անվերապահ զորակցությունը հայտնելով զորախմբի հրամանատար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին:

Զորախմբի տղաները հայտարարել են, որ իրենք հպարտ են և պատիվ ունեն լինելու գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի մարտական ընկերը, ում հետ պայքրել են պատերազմի ամենաթեժ կետերում:

Վերահաստատելով իրենց դավանած արժեհամակարգին հավատարիմ մնալու համոզմունքը՝ «Հայրենիք» զորախմբի տղաները պատրաստակամություն են հայտնել միանալու Վանեցյանի առաջնորդությամբ սկիզբ առնող Հայրենիքի փրկության շարժմանը՝ կերտելու իրենց երազած Հայրենիքը:

«Հայրենիք» զորախմբի հրամանատարի տեղակալ Արտակ Ավետիսյանը, բուժծառայության ղեկավար Գևորգ Գրիգորյանը, «Հայրենիք» զորախմբի մարտիկ Սմբատ Ռոստոմյանը և Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իրենց էջերում տեղադրել են Արթուր Վանեցյանին սատարելու, հայրենիքի փրկության դժվարին գործում նրա գաղափարակիցը լինելու կոչը: Կոչ-գրառման սկզբում տղաները նախ ներկայանում են, ապա գրում.

«Մարտական գործողություններին մասնակցել եմ ռազմաճակատի ամենածանր և պատասխանատու հատվածներում: Ինձ վստահված մարտական առաջադրանքը կատարել եմ պատվով և արժանապատվորեն։ Հպարտ եմ լինելու «Հայրենիք» զորախմբի զինվորն ու պատիվ ունեմ լինելու գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի մարտական ընկերը։

Այսօր,մեր հայրենիքի համար այս ծանրագույն ժամանակահատվածում, հավատարիմ մնալով իմ դավանած արժեհամակարգին, շարունակում եմ իմ պայքարը հանուն իմ երազած Հայաստանի։

Ես և իմ մարտական ընկերները միանում ենք Հայրենիքի Փրկության Շարժմանը` Արթուր Վանեցյանի քաղաքական առաջնորդությամբ։
Մենք վստահ ենք, որ միասին կերտելու ենք մեր երազանքների ՀԱՅՐԵՆԻՔԸ։

Պատիվ ունեմ»: