38-ամյա ֆուտբոլիստն ավարտել է մարզական կարիերան
Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն դարձած Լուիշ Նանին ավարտել է իր մարզական կարիերան։ Նա 38 տարեկան է։ Վերջին ակումբը, որտեղ նա հանդես է եկել «Էշտրելան» է։
«Եկել է ժամանակը հրաժեշտի։ Որոշել եմ ավարտել մարզական կարիերաս։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին, ով օգնել ու աջակցել է ինձ ողջ կարիերայիս ընթացքում, որը տեւել է ավելի քան քսան տարի եւ տվել բազմաթիվ անմոռանալի հիշողություններ։ Ժամանակն է էջը շրջելու եւ նոր նպատակների ու երազանքների վրա կենտրոնանալու։ Մինչ նոր հանդիպում»,- գրել է Նանին իր սոցկայքի էջում։
Կարծիքներ