Apple-ը զիջել է դիրքերը

Apple-ը զիջել է դիրքերը

Աշխարհի խոշորագույն Saudi Aramco նավթային ընկերությունը գնահատվել է 1,7 տրիլիոն դոլար՝ բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխումից հետո, կապիտալիզացիայի մակարդակով գերազանցելով Apple-ին, որի կապիտալիզացիան կազմում է 1,17 տրիլիոն դոլար։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։ Բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման արդյունքում սաուդական նավթային ընկերությունը կարողացել է հավելյալ 25,6 միլիարդ դոլար ներգրավել։ Մեկ բաժնետոմսի արժեքը կազմել է 8,53 դոլար։ Ընդհանուր առմամբ ներդրողները ձեռք են բերել բաժնետոմսերի 1,5 տոկոսը։