Ի՞նչ էին հագել հյուրերը Ասիայի ամենահարուստ մարդու խնջույքին
Ասիայի ամենահարուստ մարդու՝ Մուկեշ Ամբանիի որդին նշանակված ամսաթվից հինգ ամիս առաջ սկսել է նշել իր ծրագրված ամուսնությունը։ Անանտ Ամբանիի ապագա հարսանիքը, որը կկայանա ամռանը, արդեն անվանում են տարվա հարսանիք։ Այժմ տեղի են ունենում նախահարսանեկան տոնակատարությունները։
Եռօրյա տոնակատարությանը հրավիրվել է 1000 մարդ, այդ թվում՝ Հիլարի Քլինթոնը, Բիլ Գեյթսը, Մարկ Ցուկերբերգը և այլ հայտնիներ։ Ռիհաննան ելույթ է ունեցել հայտնի հյուրերի համար, և նրանց հյուրասիրվել են հայտնի խոհարարների 2500 ուտեստներ։ Ինչ է տեղի ունեցել Հնդկաստանի ամենահարուստ ընտանիքի ժառանգի նախահարսանեկան երեկույթին՝ MediaMess-ի նյութում։
Գործարար Մուկեշ Ամբանին, ով Forbes-ի միլիարդատերերի ցուցակում 9-րդն է, առաջին անգամը չէ, որ ոգևորում է հանրությանը իր հսկայական ծախսերով. 2018-ին լրատվամիջոցները խոսում էին նրա դստեր՝ Մուկեշայի հարսանիքի մասին, որի համար հայրը ծախսել էր առնվազն 15 միլիոն դոլար: Այժմ միլիարդատերն ամուսնացնում է իր կրտսեր որդուն, և, ըստ լրագրողների, նա մտադիր է էլ ավելի շատ գումար ծախսել տոնակատարության վրա։
Մուկեշ Ամբանին նավթ և գազ արտադրող Reliance Industries Limited (RIL) ընկերության սեփականատերն է: Ընկերության տարեկան շրջանառությունը կազմում է 104 մլրդ դոլար։
Փետրվարի 29-ին հնդիկ երկրպագուները նկարահանել են երգչուհի Ռիհաննային, ով ամուսնու հետ ժամանել է Հնդկաստան և տեղի կատարող Դիլջիտ Դոսանջիի հետ միասին ելույթ է ունեցել նախահարսանեկան տոնակատարությանը։
Ըստ ինսայդերների՝ շքեղ տոնակատարությանը մասնակցել են ոչ միայն սիրահարների ընկերներն ու հարազատները, այլև համաշխարհային հայտնիներ, հաջողակ գործարարներ և սպորտի աստղեր։ Ընդհանուր առմամբ՝ մոտ 1000 հյուր։
Ամբանի ընտանիքը հոգացել է բոլոր ծախսերը՝ հյուրերին չարտերային թռիչքներով և նավերով տեղափոխել են Ջամնագար։ Միևնույն ժամանակ, բոլոր հրավիրվածներին ուղարկվել է ինը էջի վրա տպված դրես-կոդ, որը նկարագրվել է կայանալիք իրադարձությունները և նրանցից յուրաքանչյուրի համար անհրաժեշտ հագուստի ոճը։
Տոնակատարությանը ժամանել է աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ավելի քան 25 խոհարարների թիմ, ովքեր հյուրերի համար պատրաստել են ճապոնական, մեքսիկական և թայլանդական խոհանոցի տպավորիչ ուտեստներ։
Խոհարարները հոգացել են, որ հյուրերն իրենց հնարավորինս հարմարավետ զգան։ Միջոցառման յուրաքանչյուր մասնակցի խնդրել են նշել սննդի և մթերքների անձնական նախասիրությունները, ինչպես նաև առանձին ճաշացանկ է պատրաստվել վեգանների համար:
Ըստ անանուն աղբյուրների՝ հյուրերին առաջարկվել է նախաճաշի 75 տեսակ, ճաշի 225 տարբերակ և ընթրիքի 275 տարբերակ։
MailOnline-ի տվյալներով՝ տոնակատարությունների արժեքը կազմել է ապշեցուցիչ 120 միլիոն ֆունտ։
Նշենք, որ փեսայի հարսնացուն՝ 29-ամյա Ռադիկա Մերչանտը, նույնպես հարուստ ընտանիքից է:
Իվանկա Թրամփը, Մարկ Ցուկերբերգը եւ Բիլ Գեյթսը այն բարձրակարգ հյուրերի շարքում են, ովքեր թռչել են Ջամնագար՝ Անանտ Ամբանիի եւ Ռադհիկա Մերչանտի նախահարսանեկան տոնակատարություններին մասնակցելու համար:
Հնդկաստանի երկու ամենահարուստ ընտանիքների փեսացուն ու հարսնացուն 1000 հյուրերի են հրավիրել՝ մասնակցելու հուլիսին կայանալիք իրենց հարսանիքի նախատոնակատարություններին:
Արարողությունից առաջ տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ հյուրերին տրվել է ինը էջանոց դրես-կոդ:
Տոնակատարությունների առաջին օրը Ռիհաննան ուրախացրել է հյուրերին իր ելույթով։ Իսկ ի՞նչ էին հագել հյուրերը Ասիայի ամենահարուստ մարդու խնջույքին:
Իվանկա Թրամփը ամուսնու՝ Ջարեդ Քուշների եւ դստեր՝ Արաբելայի հետ
Մարկ Ցուկերբերգը կնոջ՝ Պրիսցիլա Չանի հետ
Հնդկաստանի շիճուկների ինստիտուտի (SII) գործադիր տնօրեն Ադար Պունավալլան եւ նրա կինը՝ Նատաշա Պունավալլան:
Բիլ Գեյթսը եւ նրա ընկերուհին՝ Պաուլա Կալուպան՝ Անանտ Ամբանիի եւ նրա հոր՝ Մուկեշի հետ։
Ռիհաննան
Մուկեշ Ամբանին կնոջ՝ Նիտա Ամբանիի, ավագ որդու՝ Ակաշ Ամբանիի, հարսի՝ Շլոկա Մեհտայի եւ թոռնուհու՝ Պրիտվի Ամբանիի հետ
Բոլիվուդյան դերասան Սեյֆ Ալի Խանը (աջից) կնոջ՝ դերասանուհի Կարինա Կապուր Խանի հետ
Հարսն ու փեսան՝ Անանտ Ամբանին եւ Ռադհիկա Մերչանտը
Կարծիքներ