Գեղարքունիքում կա 278 ինքնամեկուսացված

Գեղարքունիքում կա 278 ինքնամեկուսացված

Գեղարքունիքի մարզում, որտեղ դեռևս չկա կորոնավիրուսի հաստատված դեպք, կա 278 ինքնամեկուսացված։ Այս մասին,  «Հրապարակի» հարցին ի պատասխան, ասաց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Լուսինե Վարդանյանը։ Նրան հարցրինք, թե բժշկի ցուցումո՞վ են ինքնամեկուսացվել, թե՞ պարետի ցուցումով տներում փակված քաղաքացիներին նկատի ունի, պատասխանեց, որ ինքնամեկուսացումը տեղի է ունենում օրենքով սահմանված կարգով, այսինքն քաղաքացիները մեկուսացվել են բժշկի ցուցումով ։

Հարցրինք նաև, թե մարզում կա՞ն առանձնացված ստորաբաժանումներ, որտեղ պետք է մեկուսացվեն քաղաքացիները, առողջապահության վարչության պետը հաստատեց, սակայն չասաց, թե որ բնակավայրերում են, պարզապես նշեց, որ հյուրանոց է և դրանք մի քանիսն են, կոնկրետ թիվ նա չասաց։ Հարցրինք նաև, թե այդ վայրերում կա՞ն մեկուսացվածներ, վարչության պետը հերքեց՝ ասելով, որ չկան։