Մթության մեջ լույս փնտրեց ու․․․ գտավ

Մթության մեջ լույս փնտրեց ու․․․ գտավ

Այսօր ողջ համացանցը ողողված է Արփինե Հովհաննիսյանի հարսանեկան նկարներով։ Համընդհանուր ուշադրության կենտրոնում է Արփինեն։ Ամենաճոխ հարսանիքներն անգամ այդպես չեն լուսաբանվել, այդպիսի հետաքրքրություն չեն ներկայացրել։ Ուզում եմ հասկանալ, ինչու՞։

 

Մարդ, որ իշխանափոխությունից հետո իր վրա վերցրեց ծանր հարվածներ, «ֆեյքային գրոհներից» չկոտրվեց, դժվարության մեջ կարողացավ գտնել իր երջանկությունը։ Մթության մեջ լույս փնտրեց ու․․․ գտավ։ Ինչքան էլ սրիկա լինի մարդ, ինչքան էլ «ֆեյք», միևնույն է, եթե նա մարդ է,  ու տեսնում է, որ իր նմանը հաղթահարում է դժվար հաղթահարելին, իր նմանը խավարից լույս է փնջում, հոգու խորքում ուրախանում է։ Ուժեղ լինենք և գնահատենք ուժը։