Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը խոստացել է պարզել COVID-19-ի ծագումը

Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը խոստացել է պարզել COVID-19-ի ծագումը

«Աշխարհը կարող է այդպես էլ չիմանալ նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության ծագումը»։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բյորնսը։ Նա խոստացել է, որ կփորձի ամեն բան անել, որպեսզի պարզվի, թե ինչ ծագումնաբանություն ունի կորոնավիրուսը եւ ինչ է տեղի ունեցել կորոնավիրուսային հիվանդության հետ կապված։ Նա նաեւ ասել է, որ կփորձի հավաքել հնարավորինս շատ տեղեկություններ COVID-19-ի աղբյուրների մասին եւ կներկայացնի լավագույն պատասխանները։ Նշենք, որ կորոնավիրուսի բռնկման առաջին հայտնի օջախ է համարվում չինական Ուհան քաղաքը։ Բայց, ցայժմ հայտնի չէ, թե այն ինչպես է հայտնվել Ուհանում եւ ինչպես սկսել տարածվել մարդկանց շրջանում։