Ինչու է ԱՄՆ-ում հավի ձվի դեֆիցիտ առաջացրել 

Ինչու է ԱՄՆ-ում հավի ձվի դեֆիցիտ առաջացրել 

Միացյալ Նահանգներում թռչնագրիպի պատճառով առաջացել է հավի ձվի նկատելի դեֆիցիտ։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Ամերիկացի պաշտոնյաները նշել են, որ խանութները հավի ձվի անհրաժեշտ քանակով մատակարարելու պրոցեսը կարող է տեւել վեցից ինը ամիս, իսկ H5N1 թռնչնագրիպային վիրուսի բռնկումը անկայունություն է առաջացրել թե գլոբալ, թե ամերիկյան շուկաներում։ Միացյալ Նահանգներում 12 թվից բաղկացած մեկ տուփի մանրածախ արժեքը թանկացել է 25 տոկոսով, հասնելով 4,33 դոլարի։