Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթել է Լիտվային

Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթել է Լիտվային

Պորտուգալիան Լիտվային հյուրընկալվելով, խոշոր հաշվով՝ 5։1, հաղթել է վերջինիս՝ Եվրո-2020-ի որակավորման փուլում։ Ռոնալդուն այդ խաղի ընթացքում պոկեր է արել։ Ընդ որում, երկրորդ գոլը լիտվացիների դարպաս է մտել բավական կուրիոզային իրավիճակում։ Թիմի կազմում Ռոնալդուն արդեն մասնակցել է 160 հանդիպման, խփելով 93 գնդակ։ Նշենք, որ իրանցի Ալի Դայիի ռեկորդին հասնելու համար մնացել է 16 գոլ։