Հրաչյա Սարգսյանը դատի է տվել Սաղաթելյանին

Հրաչյա Սարգսյանը դատի է տվել Սաղաթելյանին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180․1-ի հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին վարչական պատասխանատվության ենրթարկելու պահանջով դիմել է դատարան։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի վերոնշյալ հոդվածը սահմանում է՝ Առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով: