Ի՞նչ է հոսում Ողջի գետով  և կհարուցվի՞ քրեական գործ

Ի՞նչ է հոսում Ողջի գետով  և կհարուցվի՞ քրեական գործ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հպարտությամբ հայտնեցին, որ Արծվանիկի պոչամբարում տեղի ունեցած վթարը վերացվել է։ Շատ ուրախ ենք։ Բայց ամբողջ Ողջի գետը սպիտակ է և հայտնի չէ, թե ինչ նյութեր են հոսում գետով։

Տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանի հանձնարարությամբ Սյունիքի ՏԲ աշխատակիցները տարածքում իրականացրել են զննություն, արձանագրել փաստերը, կատարել աղտոտված ջրերի նմուշառումներ:

Հայկական բնապահպանական ճակատից Լևոն Գալստյանը հայտարարեց, որ այսօրվա պատահարը կոնկրետ քրեական հանցագործություն է՝ անկախ նրանից՝ պատահակա՞ն է եղել, թե ոչ։ «Սա ունի իր բնորոշումը և կոչվում է էկոցիդ։ Եվ այս մասին կա ՀՀ քրեական օրենսգրքում հոդված։ Կարաք բացեք, նայեք»,-ասաց  բնապահպանն ու ավելացրեց․«Սա առաջին դեպքը չէ, որ էդ պոչատարը վթարվում է»։

Ուղղակի այդ դեպքում ակնհայտ է, որ վնասը շատ ավելի ահռելի է։ Բնապահպանը հավելեց, որ փաստորեն, կոմբինատից թաքցրած են եղել և այս, և՛ այլ վթարներ՝ չտեղեկացնելով պետական մարմիններին։

ՀՀ գլխավոր դատախազությունից Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ նյութերն ուսումնասիրվում են։