Քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

Քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Սամսարը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման հեռանկարները։

Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

«Քննարկվել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարումը։ 

Անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման հեռանկարների թեմային»,- ասվում է հանդիպման արդյունքներով հաղորդագրության մեջ։