Թուրքիան սպասում է Պուտինի այցին. չլուծված հարցեր կան
Անկարան այս պահին սպասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցին, համաձայնեցվում են Ռուսաստանի ղեկավարի և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև բանակցությունների թեմաները, ինչպես նաև այցի ժամկետը։
Այս մասին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքի դիվանագիտական աղբյուրը։
«Մենք հուսով ենք, որ այս [այցը] տեղի կունենա շատ մոտ ապագայում։ Այժմ համաձայնեցվում են երկու առաջնորդների միջև բանակցությունների օրն ու օրակարգը»,- հայտնում է ՌԻԱ Նովոստի-ի աղբյուրը։
Նշվում է, որ Պուտինի Անկարա այցի մոտավոր ժամկետն առայժմ հայտնի չէ։
Ռուսաստանի նախագահի այցը Թուրքիա վաղուց նախապատրաստական փուլում է։ ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Պուտինն ու Էրդողանը պետք է լուծեն ժամանակի ընթացքում կուտակված բազմաթիվ հարցեր։
Կարծիքներ