Պեսկովը` ՀՀ-ում Պուտինի ձերբակալության վտանգի մասին

Պեսկովը` ՀՀ-ում Պուտինի ձերբակալության վտանգի մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը ներկայացրել է իր դիրքորոշումը հանրապետություն այցի դեպքում Վլադիմիր Պուտինի հնարավոր ձերբակալության վերաբերյալ՝ կապված Միջազգային քրեական դատարանի որոշման հետ։

«Դեռ ոչ։ Մենք դա կքննարկենք մեր գործընկերների հետ»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ավելի վաղ ՀՀ Սահմանադրական դատարանը ճանաչել է սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։