ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացմանը հավանություն տրվեց

ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացմանը հավանություն տրվեց

Այսօր՝ հունիսի 14-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստ։ Նիստի օրակարգում է ընդգրկված 58 հարց, որից 55-ը չեն զեկուցվում, ևս երեք հարց էլ գաղտնի է հանդիսանում։ Քիչ առաջ կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի վավերացմանը։ Համաձայնագրի կնքման հիմք է հանդիսացել 2019 թվականին ուժի մեջ մտած «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրով» ամրագրված դրույթները։

Համաձայնագրի հիմնական խնդիրներն են` իրանական շուկա ապրանքների առավելագույն հնարավոր տեսականու համար առանց մաքսատուրքի մուտքի ապահովումը, ինչպես նաև ազատ առևտրի մասին համաձայնագրի շրջանակներում ժամանակավոր համաձայնագրի կարգավորիչ մասի օգտագործումը որպես բանակցությունների հիմք։