ԱՄՆ-ում չեն բացառում, որ TikTok սոցկայքը հնարավոր է արգելափակեն

ԱՄՆ-ում չեն բացառում, որ TikTok սոցկայքը հնարավոր է արգելափակեն

Միացյալ Նահանգների իշխանությունները չեն բացառում, որ հնարավոր է ԱՄՆ տարածքում արգելափակեն TikTok սոցկայքը, որը ենթադրաբար կարող է օգտատերերի անձնական տվյալները փոխանցել Չինաստանի իշխանություններին։ Այս մասին, ըստ Fox News-ի փոխանցման, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Չինական տեխնոլոգիաները, ըստ Պոմպեոյի, կարող են սպառնալիք ներկայացնել ամերիկյան պետության ազգային անվտանգությանը։ Նա նաեւ ասել է, որ այս առնչությամբ առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։Նշենք, որ TikTok-ի ընդհանուր բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 700 միլիոն, իսկ ԱՄՆ-ում բաժանորդ է 30 միլիոն մարդ։