Վիրավոր զինծառայողներն անհամբեր սպասում են, թե երբ պիտի գնան դիրքեր

Վիրավոր զինծառայողներն անհամբեր սպասում են, թե երբ պիտի գնան դիրքեր

Նախօրեին պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ ունենք մոտ 200 վիրավոր։ 

Առողջապահության նախարարությունից զինծառայողների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություն չեն տալիս՝ ուղղորդելով ՊՆ, այնտեղից էլ մեզ հաղորդագրություններին չեն պատասխանում։

Միայն Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը փոխանցեց․ «Առողջական վիճակները բավարար են, մարտունակ են և անհամբեր սպասում են, թե երբ կարող են նորից գնալ դիրքեր»։

Նշենք, որ Արծրուն Հովհաննիսյանը նաեւ ասել էր, որ 80 վիրավոր զինծառայող տեղափոխվել է Երևանի հոսպիտալներ և քաղաքացիական հիվանդանոցներ: