Միացյալ Նահանգները վաճառում է Հոնգկոնգում ունեցած իր անշարժ գույքը

Միացյալ Նահանգները վաճառում է Հոնգկոնգում ունեցած իր անշարժ գույքը

Միացյալ Նահանգների կառավարությունը վաճառքի է հանել Հոնգկոնգում ունեցած իր էլիտար անշարժ գույքը՝ չին-ամերիկյան հարաբերությունների լարման ֆոնին։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Մի քանի առանձնատներ, որոնք պատկանում են Միացյալ Նահանգներին Հոնգկոնգում հանվել են վաճառքի։ Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիարդ 300 միլիոն դոլար։

Հիշեցնենք, որ Չինաստանն ավելի վաղ սկսել էր «Ազգային անվտանգության մասին» օրենքի ընդունման գործընթացը եւ համապատասխան բանաձեւ էր ընդունել Հոնգկոնգի հետ կապված, որը ենթադրում է անջատողական գործունեության արգելք եւ մի շարք ընդդիմադիր շարժումների լիկվիդացիա։

Նշենք, որ Հոնգկոնգի պարագայում օրենքը պետք է տեղում մշակվեր, սակայն Պեկինը որոշեց, որ այդ հարցը լուծելու է կենտրոնական իշխանությունների մակարդակով, ինչը բողոքի ալիք բարձրացրեց ինքնավարությունում, եւ առաջացրեց նաեւ ԱՄՆ դժգոհությունը՝ բերելով չին-ամերիկյան հարաբերությունների հերթական լարմանը։