Հարևան Օնիկն էլ համոզված է, թե վաղվանից շենգեն վիզա է ստանալու

Հարևան Օնիկն էլ համոզված է, թե վաղվանից շենգեն վիզա է ստանալու

Նախագիծը սին սպասումներ է առաջացնում հասարակության մոտ, թե օրենքի ընդունումն անշրջելի կդարձնի ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, կվերականգնի պետության քաղաքականության կանխատեսելիության նկատմամբ հավատն ու վստահությունը, կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստամանը և ուժերի հավասարակշռման միջոցով  ՀՀ անվտանգության հնարավորությունների մեծացմանը։ Այս մասին այսօր հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ խոսելով ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին:

«Իսկ մեր հարևան Օնիկն էլ համոզված է, թե վաղվանից շենգեն վիզա է ստանալու»,-ասել է նա: