Մորը սիրելը հայրենիքը սիրելն է

Մորը սիրելը հայրենիքը սիրելն է

Բանակն այն տեղն է, ուր պետք է միատեղվեն եւ միակերպվեն մարդկանց բնավորության գծերը, չէ՞ որ նրանք գալիս են հանրապետության այլ մարզերի քաղաքներից ու գյուղերից, եւ, բնականաբար, շատ տարբեր են լինում նրանց մտածելակերպը եւ ընդգծված հայացքները։ Լոռուց զինակոչված զինվորը չի կարող լինել նույն մտածելակերպով եւ հայացքներով, ինչ Ապարանից եկած զինվորը։ Հայաստանի յուրաքանչյուր քաղաք եւ գյուղ ունի իր ապրելու առանձնահատկությունները՝ իր կյանքի բարքերով, միջավայրով, բնակլիմայական պայմաններով, ինչը հետագայում անդրադառնում է բանակ զորակոչված զինվորի կյանքին։ Պետք է կազմակերպչական այնքան մեծ ջիղ ունենալ, այնքան հայրենասեր լինել, որ ասել՝ բոլորս մի ընտանիքի անդամ ենք, հայով բանակի տան անդամ։ Չէ՞ որ այստեղ ծառայում են մեր որդիներն ու թոռները, մորեղբայրներն ու հորեղբայրները։ Հայաստանում ամեն տեսակ հասարակական կազմակերպություն, ամեն տեսակ բարեգործական ընկերություններ կան։ Պետք է ճիշտ կազմակերպել հայրենասիրական դաստիարակությունը, հաճախ լինել զորամասերում՝ իհարկե, նախօրոք ունենալով պաշտպանության նախարարության կամ Գենշտաբի թույլտվությունը։ Ելույթներ ունենալ, ընձեռված պահերին նվերներ բաժանել լավ կազմակերպված զինվորական զորամասերի զինվորներին, խրախուսել եւ ոգեւորել նրանց։ Փառք ու պատիվ հայոց հզոր բանակին, մեր քաջարի զինվորներին , ովքեր ամեն օր, ամեն ժամ պահպանում են մեզ, պահպանում են հայրենիքի անվտանգությունը։ Սիրելի զինվորներ, հայոց մայրերն ու քույրերն աղոթում են ձեզ համար, ձեր խաղաղ օրերի ծառայության եւ անվտանգության համար։ Աստված ձեզ պահապան։

Գոհար ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ