Մոսկվան շահագրգռված է Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորմամբ, ինչպես ոչ ոք․ Մարիա Զախարովա

Մոսկվան շահագրգռված է Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորմամբ, ինչպես ոչ ոք․ Մարիա Զախարովա

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ այս տարվա փետրվարի քսանչորսին ԱՄՆ-ն ու Ֆրանսիան նաեւ ՄԽ եռանախագահության ֆորմատում դադարեցրել են հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ստեղծված իրավիճակում, Մոսկվան, ըստ Զախարովայի, կարծում է, որ չկա որեւէ երաշխիք, որ Փարիզի եւ Վաշինգտոնի կողմից դրսեւորած անպատասխանատու գործողությունները չեն կրկնվի։ Ու նաեւ հնարավոր էլ չէ պարզապես ձեւացնելը, թե ոչինչ տեղի չի ունեցել։

«Պետք է հաշվի առնել նոր իրողությունները։ Խաղադրույքը արվել է նրա վրա, որ Ռուսաստանը կմեկուսացվի, բայց նրանք իրենց հաշվարկներում սխալվել են և իրենք են իրենց մեկուսացրել մեզանից: Մինչդեռ արտաքին աշխարհը միայն Եվրատլանտիկայով չի սահմանափակվում։ Ռուսական կողմը, ինչպես ոչ ոք, շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմամբ։ Նա չի կարող թույլ տալ, որ որոշ արտաքին խաղացողների քաղաքականացված քայլերը խաթարեն տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանն ուղղված առանց այն էլ դժվարին ջանքերը։ Մենք կշարունակենք անել մեզանից կախված ամեն ինչ՝ անվերապահորեն կատարելու այն պարտավորություններն ու խնդիրները, որոնք արձանագրվել են երեք երկրների ղեկավարների հայտարարություններում», - եզրափակել է Զախարովան